USF Libraries | Special & Digital Collections | Exhibits

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն Հայաստանում

Հայաստանը առաջինն էր, որ 301 թվականին Քրիստոնեությունը հռչակեց որպես պետական կրոն:     Այդ գոր­ծում բացառիկ դեր են խա­ղա­ցել Տր­դատ Գ թա­գա­վո­րը /287-330/ եւ Հա­յոց առա­ջին հայ­րա­պետ Սբ. Գրի­գոր Լու­սա­վո­րի­չը /301-325/:

Հայ պատ­մա­գ­րու­թյան հա­մա­ձայն, երբ 287 թվա­կա­նին Տր­դա­տը հռո­մեա­կան զոր­քի օգ­նու­թյամբ վե­րա­դառ­նում է Հա­յաս­տան վե­րա­գ­րա­վե­լու իր հոր գա­հը, ճա­նա­պար­հին զո­հեր է մա­տու­ցում Անա­հիտ հեթանոսական աս­տ­վա­ծու­հու մե­հյա­նին: Իր զի­նա­կից­նե­րից Գրի­գո­րը քրիս­տո­նյա լի­նե­լով հրա­ժար­վում է զոհ մա­տու­ցել: Այդ ժա­մա­նակ Տր­դա­տին հայ­տ­նի է դառ­նում նա­և, որ նա իր հոր` Խոս­րով Բ-ին սպա­նող Անակ իշ­խա­նի որ­դին է: Տր­դա­տը հրա­մա­յում է նրան գցել Ար­տա­շա­տի ստո­ր­եր­կ­րյա բան­տը, որ սահ­ման­ված էր մա­հա­պարտ­նե­րի հա­մար: Նույն թվա­կա­նին Տր­դա­տը եր­կու հրո­վար­տակ է ար­ձա­կում: Առա­ջի­ն հրովարտակով հրա­մա­յում է Հա­յաս­տա­նի մեջ գտ­ն­վող քրիս­տո­նյա­նե­րին կապած ար­քու­նիք բե­րել եւ նրանց ու­նեց­ված­քը բռ­նա­գ­րա­վել, իսկ եր­կ­րոր­դով մա­հա­պա­տիժ է սահ­մա­նում քրիս­տո­նյա­նե­րին թաք­ց­նող­նե­րի հա­մար:

Ազ­գա­յին ավան­դու­թյու­նը Հա­յաս­տա­նում քրիս­տո­նեու­թյան պե­տա­կան կրոն հռչակումը սեր­տո­րեն կա­պում է Սուրբ Հռիփ­սի­մյանց կույ­սե­րի նա­հա­տա­կու­թյան հետ: Սրանք հռո­մա­յե­ցի կույ­սեր էին, որ փախ­չե­լով Դի­ոկ­ղե­տի­ա­նոս կայ­սեր հա­լա­ծանք­նե­րից գա­լիս են Արե­ւելք, եր­կր­պա­գում Փրկ­չին և  հաս­տատ­վում Վա­ղար­շա­պատ մայ­րա­քա­ղա­քի մոտ: Տր­դա­տը հմայ­ված Հռիփ­սի­մե կույ­սի գե­ղեց­կու­թյու­նից, ցան­կա­նում է ամուս­նա­նալ նրա հետ, սա­կայն մեր­ժ­վե­լով հրա­մա­յում է բո­լոր կույ­սե­րին նա­հա­տա­կել: Կույ­սե­րի եւ հատ­կա­պես Հռիփ­սի­մեի նա­հա­տա­կու­թյու­նը հո­գե­կան հզոր ցն­ցում­ներ է պատ­ճա­ռում Տրդատին, որ հոգեկան ծա­նր հի­վան­դու­թյուն է ստա­նում: 5րդ դա­րում ժողովուրդը այդ հիվանդությունը բնորոշում էր խո­զա­կեր­պու­թյամբ եւ Տր­դա­տին քան­դա­կա­գոր­ծու­թյան մեջ պատ­կե­րում խո­զա­կերպ:

Թա­գա­վո­րի քույր Խոս­րո­վի­դուխ­տը մի քա­նի ան­գամ երազ է տես­նում թե Տր­դա­տին կա­րող է բու­ժել մի­այն բան­տար­կ­ված Գրի­գո­րը: Վեր­ջի­նս ազատ­վե­լով բան­տար­կու­թյու­նից հան­դի­սա­վո­րա­պես ըն­դուն­վում է Վա­ղար­շա­պա­տում: Գրիգորը նախ ամ­փո­փում է նա­հա­տակ կույ­սե­րի աճյուն­նե­րը, ապա 66 օր քա­րո­զում քրիս­տո­նեու­թյան մա­սին ու բժշ­կում Տրդատ թա­գա­վո­րին: Թա­գա­վո­րը եւ ողջ ար­քու­նի­քը քրիս­տո­նյա են դառ­նում և քրիստոնեությունը հռչակվում է որպես պետական կրոն: