USF Libraries | Special & Digital Collections | Exhibits

Հայ Ժողովրդի Ձևավորումը

Բաբելոնական աշխարհի քարտեզ. 6րդ դար, ՄԹԱ, Բրիտանական թանգարան, Լոնդոն
Բաբելոնացիները աշխարհը պատկերել են շրջանանաձև, շրջապատված Խաղաղ Օվկիանոսով (2), և բաղկացած 7 հողային տարածքներից (1): Քարտեզը ցույց է տալիս Բաբելոնը (6) աշխարհի կենտրոնում` Հայաստանի հետ (3), Ասորեստանի հարևանությամբ (4): Եփրատ գետը (5) պարզ տեսանելի է քարտեզի վրա. Բաբելոնացիներին հայտնի յոթ մեծ քաղաքները, ներառյալ Հարրանը (7) քարտեզի վրա նշված են փոքր շրջանակներով:
<em>Բաբելոնական աշխարհի քարտեզ. </em></strong><em><strong>6րդ դար, ՄԹԱ, Բրիտանական թանգարան, Լոնդոն</strong><br /> </em><em>Բաբելոնացիները աշխարհը պատկերել են շրջանանաձև, շրջապատված Խաղաղ Օվկիանոսով (2), </em><em>և բաղկացած 7 հողային տարածքներից (1): </em><em>Քարտեզը ցույց է տալիս Բաբելոնը (6) </em><em>աշխարհի կենտրոնում` Հայաստանի հետ (3), </em><em>Ասորեստանի հարևանությամբ (4): </em><em>Եփրատ գետը (5) </em><em>պարզ տեսանելի է քարտեզի վրա. </em><em>Բաբելոնացիներին հայտնի յոթ մեծ քաղաքները, ներառյալ Հարրանը (7) </em><em>քարտեզի վրա նշված են փոքր շրջանակներով:</em>

Հայ ժողովրդի ձևավորման գործընթացը վերագրվում է հիմնականում մ.թ.ա. II-I հազարամյակներին: Դա է պատճառը, որ հայ ժողովրդի ծագման բոլոր մանրամասների լիակատար և հստակ պարզաբանումը կարծես թե անհնարին է դառնում: Համընդհանուր ընդունված է, որ այս գործընթացը տեղի է ունեցել Հայկական լեռնաշխարհի տարածքում` հայկական ցեղերի կողմից այլ ցեղերին աստիճանաբար իրենց մեջ ներառելու ճանապարհով: Որոշ գիտնականներ այս գործընթացում առանձնահատուկ դեր են վերագրում են “Հայասա” ցեղային միությանը:

Հայկական լեռնաշխարհում մարդը հայտնվել է դեռևս քարի դարում: Հայկական լեռնաշխարհում առաջին ցեղախմբերը եղել են պետականության առաջացման կենտրոններ դարձած Հայասա-Ասզին, Իսուվան, Ալշեն, Ուրուատրին, Դայաենին, Դիաուեխին և ուրիշներ: Այս ցեղային միությունների մասին տեղեկությունները մեզ են հասել խեթական, ասորեստանյան և այլ աղբյուրների շնորհիվ:

Հայ ժողովրդի կազմավորման վերաբերյալ կան բազմաթիվ լեգենդներ: Հայկական ֆոլկլորի ամենանշանակալից դերակատարներից է Հայկ նահապետը: Լեգենդը վերագրվում է դեռևս նախապատմական ժամանակաշրջանին` երբ առաջին հայերը տեղփողվեցին Ուրարտու: Հայկը հաղթանդամ և վայելչակազմ հերոս էր: Նա երեք հարյուր այլ ցեղակից ընտանիքների հետ միասին հաստատվում է Հարքում, հիմնում է բնակավայր և անվանում այն Հայկաշեն։: Բելը, դառնալով Ասորեստանի տիրակալ, մեծ բանակով ներխուժում է Հայք: Հայկը կռվի ժամանակ եռաթև նետով խոցում է Բելին: Տեսնելով Բելի անկումը, նրա զորքը սարսափահար փախուստի է դիմում։

Հայկը, իր ժողովրդի հետ միասին լքում է Բաբելոնը:
Հայկը, իր ժողովրդի հետ միասին լքում է Բաբելոնը:
Հայկը նետահարում է Բելին
Հայկը նետահարում է Բելին